Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Եգիպտոսում 5600 տարվա վաղեմության մումիա են հայտնաբերել

Եգիպտոսում 5600 տարվա վաղեմության մումիա են հայտնաբերել
09.05.2014 | 23:41

Հնագետները Եգիպտոսում 5600 տարվա հնության մումիա են հայտնաբերել, որը պատկանում է նախատոհմական ժամանակաշրջանին:
Մումիան պատկանում է ամենահին ժամանակաշրջաններին և կարող է կրել ամենավաղ քաղաքակրթության պատմության շունչն ու վերակերպումը:
Հայտնագործությունն արվել է Վերին Եգիպտոսի պատմական մայրաքաղաք Նեջենի մոտակայքում՝ Կոմ ալ Ահմար կոչվող տարածքում: Սկզբում հնագետները կարծում էին, որ դամբարանը կառուցվել է հին Եգիպտոսի առաջին փարավոնի՝ Նարմերի օրոք, որ հիմնել է առաջին դինաստիան՝ մ.թ.ա. 3050 թվականին, սակայն ուսումնասիրությունները պարզեցին, որ այն 500 տարով հին է: Եգիպտոսի հնությունների նախարարության տվյալներով՝ մումիան պատկանում է առաջնորդին, որ մահացել է հավանաբար՝ 18 տարեկանում և կարող էր նահանգի կառավարիչ լինել:

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ